
Ճամբարներ · Այիա Նապա, Կիպրոս
Cyprus Youth Camp · գարնանային արձակուրդ
ԱմսաթվերՄարտ 2027
ՁևաչափԳարնանային արձակուրդ
ՎայրԱյիա Նապա, Կիպրոս
Տարիք13–17
AI, բիզնես հմտություններ և անմոռանալի օրեր Կիպրոսում՝ 13–17 տարեկան պատանիների համար։ Ճամբարն անցնում է Այիա Նապայում՝ Aktea Beach Village 4★ հյուրանոցում, ծովափնյա առաջին գծում։
Ինչ է սպասվում ծրագրում
- Գործարարական և թիմային հմտությունների զարգացում
- AI-ի ժամանակակից գործիքների ուսումնասիրում
- Ժամանցային, ինտելեկտուալ և ինտերակտիվ խաղեր
- Էքսկուրսիաներ՝ Լեֆկարա, պատմական Լառնակա, Love Bridge, Nissi Beach, Աֆրոդիտեի ժայռ, Պաֆոս և Պաֆոսի ամրոց կամ զբոսանավով շրջայց (կախված եղանակից)
- Ավարտին՝ մասնակցության միջազգային վկայական
Ծնողների անդորրը մեր առաջնահերթությունն է. փորձառու թիմը երեխաների կողքին է 24/7, իսկ ծնողները պարբերաբար ստանում են թարմացումներ, լուսանկարներ և տեսանյութեր։
Գնի մեջ ներառված է
- Կացություն 4★ հյուրանոցում (ծովափնյա առաջին գիծ)
- Օրական 3 անգամ սնունդ
- Բոլոր ներքին փոխադրումները
- 2 լիարժեք ճանաչողական էքսկուրսիա
- Վիզայի աջակցություն
- Առողջապահական ապահովագրություն
- 24/7 հսկողություն փորձառու թիմի կողմից
- Մասնակցության միջազգային վկայական
Ավիատոմսը ներառված չէ։
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ւմ համար է ճամբարը։
13–17 տարեկան պատանիների համար։
Ինչպե՞ս են ծնողները տեղեկանում։
Մեր թիմը երեխաների կողքին է շուրջօրյա, իսկ ծնողները պարբերաբար ստանում են թարմացումներ, լուսանկարներ և տեսանյութեր։
Ապահովագրությունը ներառվա՞ծ է։
Այո, բոլոր մասնակիցներն ապահովագրված են։
Ինչպե՞ս գրանցվել։
Սեղմեք «Դիմել հիմա» և լրացրեք հայտը։ Եթե ունեք պրոմոկոդ, նշեք այն։ Տեղերը սահմանափակ են։